Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանի շիա «Հըզբոլլահ» խմբավորումը, ըստ երևույթին, փոխել է իր դիրքորոշումը և պատրաստ է համաձայնել Իսրայելի հետ անվերապահ հրադադարին: Այս մասին չորեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները, մասնավորապես՝ The Jerusalem Post-ը։

Ավելի վաղ շիական շարժումը Լիբանանում հրադադարը կապում էր կրակի դադարեցման հետ Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի պաշտպանության ուժերը արդեն մեկ տարի ռազմական գործողություններ են իրականացնում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։

Իսրայելական լրատվամիջոցները կարծում են, որ շիա խմբավորման դիրքորոշման փոփոխությանը նպաստել է Թեհրանը: Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու մի շարք արաբական երկրներ գաղտնի բանակցություններ են վարում Իրանի հետ՝ փորձելով հրադադարի հասնել միանգամից մի քանի ուղղություններով՝ Լիբանան, Իրաք, Սիրիա, Եմեն։

Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ Իսրայելը սկսել է պայմաններ մշակել «Հըզբոլլահի» հետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Պահանջների թվում են շիա խմբավորման ամբողջական զինաթափումը և նրա ուժերի դուրսբերումը Իսրայելի սահմանից Լիտան գետից հյուսիս, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի օգոստոսին ընդունված 1701 բանաձևով։

Մի շարք փորձագետներ, սակայն, կարծում են, որ «Հըզբոլլահը» շատ ուշ է որոշել՝ ապավինել հակամարտությունից դիվանագիտական ​​ճանապարհով դուրս գալուն։ Նրանք նշում են, որ Իսրայելն ուժեղացրել է իր հարձակումը շարժման դեմ՝ ցամաքային զորքեր ուղարկելով Լիբանան և շարունակելով օդային հարձակումները Բեյրութի ու երկրի այլ հատվածների վրա:

The Times of Israel-ն էլ, հղում անելով աղբյուրին, գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարության նախարարները նախօրեին կայացած նիստում որոշում են ընդունել Իրանին հարվածելիս հիմնական թիրախ ընտրել ռազմական օբյեկտները:

1lurer.am

505