Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերին։

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորվել են, հիրավի, օրինակելի գործընկերային հարաբերություններ։

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Նիդերլանդների դեսպանության հետ արդեն մի քանի տարի իրականացվող համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը։

Դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով դեսպանության հանձնառությունը՝ աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում։ Տիկին Մոնրոյ-Վինթերն, իր հերթին պատրաստակամություն է հայտնել ջարքեր ներդնել՝ Բարձր դատարանի հետ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցության շարունակականության ապահովման և զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձերք բերվել շարունակել համագործակցությունը՝ երկկողմ աշխատանքային խմբերի ձևաչափով։

362