Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆուտբոլի Ազգերի լիգայում ավարտվեց չորրորդ տուրը։
A դիվիզիոնի չորրորդ խմբում Իսպանիայի հավաքականը սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց սերբերի դարպասը: Խմբի մյուս խաղում Շվեյցարիայի ու Դանիայի հավաքականները բաժանվեցին ոչ-ոքիով:
Իսպանիան 10 միավորով խմբի առաջատարն է: Դանիան ունի 7, Սերբիան՝ 4, իսկ Շվեյցարիան՝ 1 միավոր:
A դիվիզիոնի առաջին խմբի երկու խաղերում էլ հաղթող չեղավ: Լեհաստանի ու Խորվաթիայի հավաքականները խփեցին 3-ական գոլ, իսկ Շոտլանդիա – Պորտուգալիա հանդիպման հաշիվը չբացվեց՝ 0-0:
Խմբի առաջատար Պորտուգալիան միավորների քանակը հասցրեց 10-ի, Խորվաթիան 7 միավոր ունի, Լեհաստանը՝ 4, իսկ Շոտլանդիան՝ 1 միավոր:
Չորրորդ տուրում գրանցվել են նաև հետևյալ արդյունքները.
C դիվիզիոն, երկրորդ խումբ
Ռումինիա – Լիտվա` 1-2
Կոսովո – Կիպրոս` 3-0
C դիվիզիոն, երրորդ խումբ
Բելառուս – Լյուքսեմբուրգ` 1-1
Հյուսիսային Իռլանդիա – Բուլղարիա` 5-0