Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ազգային ժողովում ընդդիմությունը լսումներ էր հրավիրել Անկախության հռչակագրի թեմայով։

Խորհրդարան էին գնացել արտախորհրդարանական ուժերը կամ ավելի շուտ՝ մարդ-կուսակցություններն ու նրանց հավաքական կերպարը՝ Բագրատ Գալստանյանը։

Նախ սկսենք նրանից, թե հավաքվածները, որ նախկին իշխանությունների ուրվականն են հիշեցնում, ինչ կապ ունեն Անկախության հռչակագրի ու, առհասարակ, անկախության գաղափարի հետ, քանի որ նրանց մեծ մասը նորանկախ Հայաստանում տարբեր պաշտոններ զբաղեցնելով՝ իշխանության դիմաց Հայաստանը մսացու կով էին դարձրել ու մեր «դաշնակցին» վաճառել երկրի տնտեսության բոլոր կարևոր ենթակառուցվածքները. հետևանքը եղավ այն, որ մեր բանակը մնաց ժանգոտած զենքերի և «կոնսերվի բանկաների» հույսին։

Հիմա վերադառնանք ԱԺ և անդրադառնանք ճառերին։ Մեր հոգեկան առողջությունը վտանգելով ստիպված ենք լսել օրինակ՝ ինչպես է Գալստանյանը ատելության հերթական չափաբաժինը ներարկում սեկտայի վերածված, դահլիճում սփռված իր մի քանի հոգանոց հոտին, մեղադրելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրած 680․000 քաղաքացիներին՝ այսինքն ժողովրդին, երկիր հանձնելու մեջ։

Վերջերս ԵՊՀ-ից հեռացված, նախկին իշխանության պրոպագանդիստ Աբրահամ Գասպարյանը ԱԺ ամբիոնից թույլ ու կամազուրկ է անվանել հայկական բանակը․ նրա ցինիզմը գիտեինք, որ անսահմանափակ է, բայց գործող իշխանությանը բանակը ժողովրդի դեմ օգտագործելու մեջ մեղադրելը լուրջ կասկածանքներ է առաջացնում նրա մտավոր առողջության, կամ հոգեմետ ազդեցությունների տակ լինելու մասին։

Արամ Օրբելյանն էլ խոսում էր ինչ-որ պետական հեղաշրջումից, Սահմանադրությունից ու այլ «վեհ» արժեքներից․ «Մենք պետք է խոսենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, այլ ոչ թե ասենք՝ սահմանադրական կարգը  չի տապալվել, որովհետև ոչ մեկ չի կարող դա տապալել»,- լուրջ դեմքով հայտարարել էր Քոչարյան Ռոբերտի փաստաբանը․ այն Քոչարյանի, որը Հոկտեմբերի 27-ի արյամբ եկել էր իշխանության ու հետո Մարտի 1-ին 10 քաղաքացիների գնդակահարելու գնով այն փոխանցել  Սարգսյան Սերժին։

Ազգային ժողովում էր նաև հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական խումբ անվանած նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որի հրավիրած հանրահավաքներին անգամ իր ընտանիքի անդամները չեն մասնակցում։ ԼՂ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ում ՀՀ ԱԺ նախագահը բնորոշել էր որպես զիբիլի վրայի կատու։ Սակայն այս ամենի մեջ թերևս ուշագրավ է նախկին դաշնակ, բազմաթիվ ճամբարներ փոխած Ռուբեն Հակոբյանի ելույթը։ Բառի բուն իմաստով վերջինս ԱԺ ամբիոնից նոր Հոկտեմբերի 27 իրականացնելու կոչ արեց, ասելով, որ «մահապարտների ջոկատներ պետք է կազմել և վռնդել սրանց իշխանությունից»։ Իհարկե, մեկ անգամ Հոկտեմբերի 27 մարսելուց հետո սիրտները նոր ոճիր է ուզում։ Ի դեպ՝ ՀՀ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները նրան ԱԺ-ից անմիջապես դուրս են շպրտել, երբ սա փորձել էր ուժով մտնել իր նախկին՝ պատգամավոր եղած ժամանակվա աշխատասենյակը։ Այդ ընթացքում Հակոբյանը սպառնացել է՝ «ես ձեր հերն անիծելու եմ»։

Մի խոսքով՝ Ազգային ժողովում արժե մինչ քառօրյայի մեկնարկը խունկ ծխեցնել՝ նիստերի դահլիճը չար ուժերից «ախտահանելու» համար

1251