Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումներին և գրել.

«Լսում էի ընդդիմության կողմից կազմակերպված լսումները Անկախության Հռչակագրի մասին։

Հարգարժան իրավաբան Օրբելյանը հարցապնդում արեց `ինչ տարածքով է անկախացել Հայաստանը։Եվ ինքն էլ պատասխանեց `Անկախության Հռչակագրի, հետևաբար Ղարաբաղի հետ `եզրակացնեց Օրբելյանը։

Մի քանի հարցրեր առաջացան։

1 եթե Հռչակագիրը Սահմանադրության մաս է և մենք անկախացել ենք այդպես ,ինչի մասին էին Ադրբեջանի հետ բանակցում քո պաշտպանյալը , Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ։Հայաստանի տարածքի ՞՞՞՞

Դա պետական դավաճանություն է

2 Ինչու Ղարաբաղի բնակչությունը ,որ ըստ Օրբելյանի Հայաստանի քաղաքացիներ են ,երբևէ չեն մասնակցել համահայաստանյան ընտրությունների(բացառապես մեկ հոգու)

3Ղարաբաղի իշխանությունները , դուրս է գալիս ,սեպարատիստներ են եղել,որ չնայած Ղարաբաղի Հայաստանի մաս լինելուն `իրենց անկախ են հռչակել։

4 Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքում ուր է Ղարաբաղը։Ինչու եք հակասահմանադրական օրենքներ ընդունել

5ինչու է Անկախության հանրաքվեն անցել բացառապես ՀԽՍՀ սահմաններում՞՞՞՞

6 Փաստորեն ըստ Օրբելյանի ,Ալիևը ճիշտ է ,որ մեր Սահամադրությամբ իրենից հող ենք ուզում՞՞՞

7 Ումի՞ց էր հանրաքվեով անկախանում Ղարաբաղը ,եթե սահամանադրորեն Հայաստանի մաս էր։

Ու գիտեք , ապշեցուցիչ էր ,որ էդ դահլիճում մեկի մոտ էդ հարցերը չառաջացան։

Երնեկ ձեզ»։

760