Դեռևս որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ. Գվարդիոլա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան ասել է, որ դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Գվարդիոլայի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
«Այս փուլում ես դեռ որոշում չեմ կայացրել: Երբ որոշում կայացնեմ, կտեղեկացնեմ ակումբին, իսկ հետո մամուլին: Այդ իսկ պատճառով նորություն չկա, և ավելացնելու ոչինչ չունեմ։ Իմ ուշադրությունը միայն հաջորդ խաղի վրա է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Նա նախկինում մարզել է Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»:
Աղբյուր ArmSport.am
18 Հոկտեմբեր, 2024 21:18
401