Խոշոր հրդեհ է բռնկվել Եղվարդի խմորիչի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի խմորիչի գործարանում հրդեհ է բռկնվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանության Նաիրիի բաժնում պարզում են, դեպքի փաստով ձևակերպվում են փաստաթղթեր, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է նաև սեփականատիրոջ ինքնությունը:
22 Հոկտեմբեր, 2024 21:00
297