Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մեր ներքաղաքական կյանքի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ քաղաքականությունը շփոթում են անպատասխանատու հայտարարությունների և վարքագծի հետ։ Սահմանազատման գործընթացի ողջ ընթացքում մի շարժում էին գեներացնում՝ 6 ամիս փողոցներում ու իրենց իսկ լրատվամիջոցների եթերում հայտարարում էին, որ սա հակապետական գործընթաց է. երեկ էլ ամեն կերպ փորձեցին հարցուպատասխաններով հիմնավորել իրենց խոսույթը, որը ոչ մի կերպ չհաջողվեց՝ կրկին ասելիքի ու փաստարկների բացակայության պատճառով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս ուժերի համար կարևոր են ոչ թե հիմնարար լուծումները, այլ քաղական տեսարաններն ու քաշքշուկները»,- ասաց նա։ Ղազարյանը նշեց՝ ՔՊ-ն քաղաքականության մեջ առաջնորդվում է պատասխանատվության սկզբունքով, ինչը ենթադրում է կարևոր լուծումների գնալու քաղաքական առաջնորդություն։