Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այն թեկնածուները, որոնք որ ներկայացվում են, նրանց 80 տոկոսը գոհ են այն պաշտոնից, որը իրենք զբաղեցնում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

 

«Ստացվում է՝ մարդուն տանում մի տեղ նշանակում ես, նա 1 ամիս կամ 1 տարի աշխատում է, հետո իրեն այդտեղից պոկում բերում ես այլ տեղ: Մեծ մասը չեն ցանկանում, քանի որ իրենք շատ լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում, և մենք էլ փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջադրել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում արդեն կունենաք թեկնածու»,- ասաց նա:

 

ԱԺ նախագահը նաև նշեց, որ կվերանայվի և թույլ կտան թեկնածու ներկայացնել, որոնք ՔՊ կուսակցության անդամներ չեն. «Կարծում եմ՝ դա լավ որոշում է, և մենք նմանատիպ բազմաթիվ լավ փորձեր ունենք»,- նշեց նա:

 

521