Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կառավարության նոր նախագծով առաջարկվում է սահմանել օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը:
Զեկուցող Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ գործարկում են այս համակարգը, որով կայքերի հասանելիությունը սահմանափակվելու է և բանկային դրամապանակների ցանկն է հրապարակվելու, որոնք արգելափակվելու են և այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունն է սահմանափակվելու բանկերի կողմից. «Մեր կարգավորման ներքո գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների ու վերահսկողությունների ներքո, և ենթարկվում են այն պահանջնենրին, որոնք մենք սահմանել ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից։ Կարծում ենք, որ սրանով այս ռիսկերը կառավարելու համար, և օտար պետություններում գործող կայքերը, որոնք դուրս են մեր կարագավորումների շրջանակից, պետք է սահամանփակվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում։