Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անցած գարնանը «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքին մասնակցեց 42 գործարար կին՝ յուրաքանչյուրը նվիրաբերելով մեկ միլիոն դրամ։ 42 սկսնակ գործարար կին ստացավ մեկ միլիոն դրամ եւ ներդրեց իր փոքրիկ բիզնեսի մեջ: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Հոկտեմբերի 31-ին տեղի է ունենալու «ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԵՐԱԶԱՆՔ» բարեգործական ընթրիքը, որին հրավիրվում են մասնակցելու այն գործարար տղամարդիկ, ովքեր կարող են մեկ միլիոն դրամ նվիրաբերել սկսնակներին աջակցելու նպատակով։

Ծրագրի բոլոր մանրամասները, այդ թվում՝ ինչպես դառնալ շահառու, սովորելու համար հիմնադրել սեփական բիզնես կամ մեծացնել արդեն գոյություն ունեցող բիզնեսը, կգտնեք «Իմ քայլը» հիմնադրամի կայքի ԾՐԱԳՐԵՐ եւ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժիններում:

Շնորհակալ եմ հիմնադրամի բոլոր նվիրատուներին։ Առանց ձեզ ոչինչ չէր ստացվի։ Շնորհակալ եմ մեզ վստահելու եւ մեր աշխատանքը գնահատելու համար»:

 

 

452