24-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվել է

Մայիսի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «աջ ազդրի հետին մակերեսի ծակած վերք, փակ ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։
Պարզվել է, որ մայիսի 25-ին Ազատության պողոտայի և Հրաչյա Ներսիսյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռնափայտով հարվածել էր երիտասարդի գլխին, իսկ դանակով՝ ոտքին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը։ 60-ամյա տղամարդը Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։
19 Հունիս, 2023 03:18
1094
Երևանում 24-ամյա երիտասարդն ընկել է նորակառույց շենքի 6-րդ հարկից
23 Հունվար, 2025 12:15
24-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
30 Հուլիս, 2024 14:49
24-ամյա կինը ամենօրյա ռեժիմով ենթարկվել է սեռական շահագործման. կա կալանավորված
25 Մարտ, 2023 16:37
Անհետաձգելի բուժման համար 26-ամյա երիտասարդին օգնություն է հարկավոր․ ախտորոշվել է արյան սուր լեյկեմիա
01 Փետրվար, 2023 00:21
27-ամյա երիտասարդին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է
03 Դեկտեմբեր, 2021 21:16