Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով փաստագրել Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան և պատասխանատվություն պահանջել միջազգային հանրությունից:

Լիբանանը Անվտանգության խորհրդին խնդրել է «դատապարտել Իսրայելի ներխուժումն իր տարածքներ և իր ինքնիշխանության խախտման փաստը, ինչպես նաև իր և իր ժողովրդի անվտանգության վրա լայնածավալ և շարունակվող հարձակումները», ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության հայտարարության համաձայն, Լիբանանը ռազմական գործողությունների դադարեցման մասին 1701 բանաձևի և իսրայելական զորքերը լիբանանյան տարածքից դուրս բերելու անհապաղ իրականացում է  ցանկանում։

«Լիբանանը բողոքում նշել է, որ Իսրայելը միշտ անտեսում է միջազգային օրինականությունը, չի հարգում ՄԱԿ-ի մարմինների որոշումները, չի պահպանում միջազգային իրավունքի կամ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ խուսափելով միջազգային հանրության պատասխանատվությունից և հարցերից»,- ասվում է Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

420