Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հզր ՀՀ դրամ (1 միլիոն ԱՄՆ դոլար) որպես նվիրատվություն փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն ս.թ. նոյեմբերի 20-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման:

 

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կնքված պայմանագրով Հիմնադրամը 180 միլիոն ՀՀ դրամ (351 հզր 350 ԱՄՆդոլար) կնվիրաբերի կենտրոնին` ավելի մեծ թվով զինհաշմանդամների վերականգնողական բուժման համար հնարավորություններ ստեղծելու նպատակով:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: ԻՄ ՔԱՅԼԸ Հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը:

 

Այա մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից:

 

473