Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
««Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ օգոստոսի վերջին Մեծամոր քաղաքում նախատեսվում է ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված «Գտնված երազ» ակումբի բացումը։
Ակումբը կդառնա ջերմ ու հարմարավետ վայր, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան շփվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ստեղծագործելու և հետաքրքիր ու բովանդակալից անցկացնելու իրենց ազատ ժամանակը։
Նախատեսվում են տարբեր ուղղվածության զբաղմունքներ՝ ընթերցանություն, մեդիագրագիտություն, նկարչություն, մարմնամարզություն, ստեղծագործական աշխատանքներ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։
Հանդիպումները կանցկացվեն շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։
Նախաձեռնության նպատակն է նպաստել ավագ սերնդի ակտիվ ներգրավվածությանը հասարակական կյանքում, ստեղծել նոր շփումների ու ինքնադրսևորման հնարավորություններ և ապահովել հաճելի ու օգտակար ժամանց։
Գրանցվելու համար կարող եք դիմել Մեծամորի համայնքապետարան»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։