Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է hանրապետության նախագահի աշխատակազմին հատկացնել շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի բյուջե, ինչն այս տարվա նկատմամբ պակաս է շուրջ 113 մլն դրամով: 

Աշխատակազմի ընդհանուր բյուջեի շուրջ 97.5 տոկոսը նախատեսված է «Նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար, իսկ 2.5 տոկոսը՝ տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառման համար:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել է, որ նախատեսված բյուջեն 6.4 տոկոսով քիչ է 2024 թվականին հատկացվածից:  

 

345