Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 տոկոսի քվեաթերթիկների վերահաշվարկը, որտեղ քվեարկել է ընտրողների 14 տոկոսը, «նախապես հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության չի հանգեցրել»։ Ամփոփիչ արձանագրությունները «միայն աննշան փոխվել են» վերահաշվարկված ընտրատեղամասերի 9 %-ում, նշվում է հաղորդագրության մեջ:

Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի տեղամասերը ընտրվել են վիճակահանությամբ։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների՝ խորհրդարանական ընտրությունները կեղծելու մասին հայտարարությունների վերաբերյալ։

295