Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի իշխանությունները բողոք են ներկայացրել BBC-ին՝ պահանջելով հեռացնել երկրում ցուցարարների դեմ քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման մասին նյութը և ներողություն խնդրել։

Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Մեր բողոքում մենք BBC-ից պահանջում ենք հեռացնել ֆիլմը և դրան առնչվող նյութերը համապատասխան հարթակներից, ինչպես նաև հրապարակային և հստակ ներողություն խնդրել»,- ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։

Նա պարզաբանել է, որ իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը բողոք է ներկայացրել BBC-ին հունվարի 14-ին։

778