Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, եթե հաղթի ընտրություններում, պատրաստ է նախագահի աշխատակազմում ընդգրկել գործարար Իլոն Մասկին և ԱՄՆ նախկին նախագահի եղբորորդուն՝ Ռոբերտ Քենեդիին։ Այդ մասին նա հայտարարել է Թակեր Կարլսոնին։

«Ռոբերտ Քենեդին մեզ հետ է: Նա աշխատելու է առողջապահության վրա։ Ես նրան ասացի՝ Բոբի, ես կցանկանայի, որ դու զբաղվես առողջության պահպանմամբ, պարենային հարցերով, այն ամենով, ինչով դու կարող ես զբաղվել»,- ասել է Թրամփը:

Թրամփը չի հստակեցրել, թե Մասկը ինչ դեր կարող է ունենալ ապագա հնարավոր վարչակազմում, ասելով միայն. «Մենք ցանկանում ենք, որ նման մարդիկ աշխատեն մեզ հետ»:

Թրամփը օրինակ է բերել, թե որքան տպավորված է Մասկի տիեզերական հրթիռի վերադարձի առաջին փուլի կադրերով. «Ես հեռուստացույց էի դիտում և մտածում՝ սա լո՞ւր է, թե՞ գիտաֆանտաստիկ ֆիլմ»:

«Եվ, ի դեպ, գիտե՞ք, թե որտեղ է այժմ Մասկը՝ Փենսիլվանիայում և իմ օգտին քարոզչություն է անում»,- ասել է Թրամփը:

180