Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութեր է հրապարակել, որոնցում վագրը և առյուծները հարձակվում են մարդկանց վրա, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա մենամարտում է վագրի հետ, ապա գրկախառնվում նրա հետ։
Նախագահը նախ հրապարակել է տեսանյութ, որում վագրը հարձակվում է Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգու այցելուի վրա, ինչի հետևանքով վերջինս մահանում է։
«Մի՛ միջամտեք բնությանը»,- գրել է Թրամփը։
Այնուհետև ԱՄՆ նախագահը հրապարակել է մեկ այլ տեսանյութ, որում երևում են առյուծների՝ կենդանաբանական այգու աշխատակիցների և այցելուների վրա մի քանի հարձակումներ։
Դրանից հետո Թրամփը հրապարակել է 23 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Այն սկսվում է նրանով, որ Թրամփը պառկած է խոտերի վրա և մատով սպառնում է վագրին։ Երբ գիշատիչը թաթով դիպչում է արհեստական բանականությամբ ստեղծված նախագահի կերպարին և փախչում է, Թրամփը հետապնդում է նրան ու բռնում։ Տեսանյութի վերջում նախագահը և վագրը գրկախառնվում են։