Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները գործատուների հետ:

Ինչպես հայտնել է նախարարությունը, քննարկման օրակարգում մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգ ներառելն է:

«Ապահովագրավճարի համար ընտրել ենք պարտականության հավասարակշռված մոտեցումը, երբ հավասարապես մասնակցություն կունենան պետությունն ու գործատուն` քաղաքացու վրա թողնելով ֆինանսական առավել նվազ բեռ: Այս կայուն, մեղմ և կանխավճարային ձևաչափը սահուն անցում է ապահովելու՝ հաշվի առնելով, որ հաճախ առողջական խնդիրների հետ կապված անելանելի վիճակում հայտնված աշխատակցի ծախսերի բեռը կրում է հենց գործատուն»,- նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ապահովագրության բարեփոխման առաջին փուլի գործարկման հետադարձ կապի դրական արձագանքներն ու քաղաքացիների գոհունակությունը, որն էլ հասարակության առավել լայն շրջանակի համակարգում ընդգրկելու հիմք է հանդիսացել։

90