Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ մազութի գործարանում բիտումային սարք է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։04-ին։

Հաղթանակ թաղամասում՝ մազութի արտադրական հանգույցի բակում այրվել են սարքավորումներ և բիտում։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք։

124