Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս առավոտ SpaceX-ն էլ ավելի է սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող Starlink արբանյակային ինտերնետի տերմինալների աշխատանքային արագությունը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերհի Ստերնենկոն։
«Զինվորականներից տեղեկություններ են ստացվում, որ մեր օպերատորների կողմից Starlink արբանյակային տերմինալների օգտագործման սահմանափակումները նոր են խստացվել։ Այն արագությունը, որի դեպքում կապն սկսում է ընդհատվել, ժամում 60–70 կմ է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Նույն օրը՝ առավոտյան, Վլադիմիր Զելենսկու արտաքին խորհրդական և կապի ու անօդաչու համակարգերի գծով մասնագետ Սերհի Բեսկրեստնովը հայտնել էր, որ SpaceX-ը գիշերվա ընթացքում ՈւԶՈւ-ի համար սահմանափակել էր Starlink տերմինալների աշխատանքային արագությունը՝ հասցնելով այն ժամում 160 կմ-ի։
Նրա խոսքով՝ դա հանգեցրել է «մի շարք գործողությունների խափանման»։