Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնում է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է: Տղամարդը սպառնացել է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։
Ոստիկաններն ու պարեկները շրջափակել են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վնասազերծել Ս․ Բ․-ին։ Նրան տեղափոխել են Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։
Վնասազերծելուց հետո տղամարդու մոտ հայտնաբերվել է 2 հատ դանակ և 1 հատ ածելի։