Այսօր՝ հունվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Հովհաննես Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Քանաքեռավան գյուղի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Ս.-ին:

Ինչպես  հայտնում է Shamshya.com-ը,  վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանություն:Դեպքի վայր են ժամանել ՃՈ  ծառայողները, ինչպես նաև՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը:

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վրաերթի ենթարկվածը առողջական խնդիրներ ունի և ամեն անգամ նշված հատվածում ինչ-որ պարկ ուսին դրած գնում գալիս է: Վրաերթի ենթարկվելուց առաջ նրա ինքնազգացողությունը վատացել է և ընկել ու ճանապարհի մթության պատճառով վարորդն էլ չի նկատել և անզգուշաբար անցել է նրա վրայով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: 

2203