Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին է մոտենում հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։
Հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցումային վերջին օրը փայլուն արդյունք գրանցեց Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Կանանց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Կարապետյանը 582 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակեց 242,4 միավոր և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-14-ը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։
14 Հոկտեմբեր, 2026 16:19
495
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր․ լուսանկարներ
03 Նոյեմբեր, 2026 18:50
Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան
03 Մարտ, 2026 23:29
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
03 Մարտ, 2026 21:18
Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Նարեկ Կարապետյանին՝ ՀԷՑ-ի կառավարման հարցով
20 Նոյեմբեր, 2026 12:09
Որ ասում եք՝ մենք՝ ու՞մ նկատի ունեք, դուք ո՞վ եք, ինքնադիրքավորվեք․ վարչապետը՝ Կարապետյանին
18 Նոյեմբեր, 2026 21:02
Գիտենք մարդկանց ինչի եք դրդել, որ համաներում էիք խոստանում ընտրություններից առաջ. Կարապետյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
17 Նոյեմբեր, 2026 17:01