Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ Սլավիկ Սարգսյանը հոկտեմբերի 17-ից 18-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում մասնակցել է Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի հերթական հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել է 2024-2027 թվականների տեխնիկական խորհրդատուների և տարածաշրջանային պատասխանատուների նշանակման հարցը, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ընտրվել է տարածաշրջանային երկրների (ԱՊՀ և Մոնղոլիա) պատասխանատու։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2024 թվականի հունիսի 14-ին կայացած գլխավոր համագումարից բխող հետագա գործողությունները,աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության միջազգային չափանիշները։

Ներկայացվել են նաև սեպտեմբերին Թայվանում տեղի ունեցած Աշխատանքի միջազգային համաժողովի և Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում կայացած Աշխատանքի տեսչությունների երկրորդ միջազգային աշխատաժողովի հաշվետվութունները։

Ավելի վաղ՝ սույն թվականի հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ընտրվել էր Աշխատանքի տեսչական մարմինների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ՝ 4 տարի ժամկետով։

 

144