Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ քույրեր ու եղբայրներ մեզ հետ չեն։ Բայց մեր հրամայականն ու անելիքը հետևյալն է. մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակներն ու հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: Գործադիրի նիստում հատուկ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը;

 

«Ուզում եմ նորից ասել՝ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին ու ներքին կայունության և անվտանգության ապահովումը, և իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն է, և մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն դրան»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն արդեն երկու միջոցառում է ընդունել՝ աջակցելու Արցախի բնակչությանը, և կընդունի այնքան միջոցառում, որքան անհրաժեշտ լինի:

 

1085