Ճամբարակում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը. կա զոհ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են առանց համարանիշի «ԳԱԶ 52» մակնիշի բեռնատարն ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է:
12 Նոյեմբեր, 2024 20:48
216