Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում կրթահամալիր կկառուցվի: Այս նպատակով Գյուլագարակ համայնքի ավագանին որոշել է գյուղի Գարգառ Կենտրոնական փողոց 50/1 հասցեում գտնվող 0․11977 հեկտար մակերեսով հողամասը և նույն փողոցի 50 հասցեում գտնվող  178․99 քառ. Մետր մակերեսով մանկապարտեզի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած 0․05688 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Կրթահամալիրը կառուցվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից;

Նախագծով նախատեսվում է նաև նվիրատվության պայմանգրի և հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո Գույք 1-ը և Գույք 2-ը միավորել՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր։

Կառավարությունն այսօրվա իր նիստում իր որոշմամբ ընդունեց նվիրատվությունը:

Նշենք, որ այս որոշումը մինչև 2026 թվականը մինչեւ 300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերանորոգելու կառավարության ծրագրի շրջանակներում է:

157