Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլուխը ջնջխված կնոջ դի:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Արաքսյա Առաքելյանի դին և արնանման հետքեր:

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյո՞ք սպանությունը զուգորդվել է տունը թալանելով:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

3504