Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով․

«Հարգելի մաեստրո, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: 

Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը, ծանոթ ու սիրելի է բոլորիս:

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել և աշխատել երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնագիտական և ստեղծագործական կայացման գործում, հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը: 

Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»:

665