
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։
Տիկին Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար և նշել, որ պայմանագրերը կարևոր հիմք են երկկողմ համագործակցությունը խթանելու համար և այդ առումով առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն։ Համարելով Հայաստանը բարեկամ երկիր՝ հույն պաշտոնյան կարևորել է նմանատիպ շփումների հաճախակիությունը և շարունակական կապի մեջ լինելու կարևորությունը՝ փոխադարձ միջոցառումների մասնակցության, ինչպես նաև կազմակերպման միջոցով։
Անդրադարձ է եղել առաջիկայում փոխադարձ այցերի միջոցով մշակութային բնագավառում համագործակցությանն ընթացք տալուն։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները։
Նախարար Մենդոնին ընդգծել է մշակույթի կարևոր դերակատարությունը ինչպես Հունաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համատեքստում: