«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Արցախի տուժած բնակչությանը օգնություն տրամադրելու շրջանակում արդեն հաստատել է 20 նախագիծ՝ ընդհանուր $ 200 000 (102 միլիոն դրամ) բյուջեով:

Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ:

«Ավրորան» նաեւ հայտարարել է #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին:

Ստորեւ ներկայացված է արդեն հաստատված նախագծերի ցանկը, որոնք ֆինանսավորում է «Ավրորան».

Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին եւ երեխաներին

1.    Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 12,500  (6,4 մլն դրամ)

2.    Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

3.    Անկողնային պարագաների 1 000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ $ 12 700 (6,5 մլն դրամ)

4.    500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` $ 12 000 (6,1 մլն դրամ)

5.    Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

6.    200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ $ 2500 (1,3 մլն դրամ)

Բժշկական օգնություն

7.    Աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորման վերկանգնման համար՝ $ 10 500 (5,4 մլն դրամ)

8.    Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ Արցախի եւ Հայաստանի դժվար հասանելի շրջաններում գտնվող տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

9.    Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 20 000 (10,2 մլն դրամ)

10.    Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 2 000 (1 մլն դրամ)

11.    55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 3 000 (1,5 մլն դրամ)

Վերականգնում, կահավորում

12.    Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնման համար (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ $ 20 000 (10,2 մլն դրամ)

13.    Աջակցություն Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ հրետանակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ $ 20 000 (10,2 մլն դրամ)

14.    Աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար, որը 6 ամիս կտրամադրի անվճար հաց եւ կստեղծի նոր աշխատատեղեր ( «Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

15.    Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

16.    Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

Սնունդ

17.    Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 10 000 (5,1 մլն դրամ)

18.    30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների եւ մեծահասակների՝ $ 9 750 5 մլն դրամ)

Առաջին անհրաժեշտության իրեր

19.    Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ $ 3 000 (1,5 մլն դրամ)

20.    Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ $ 2 050 (1,05 մլն դրամ):

115