Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Այս ամենը հաջորդում է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնք հանգեցրել են նրան, որ Ֆրանսիայի Կանաչ անցման, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։ Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բնապահպանության նախարարը դուրս է եկել Բաքվում COP29 կլիմայի շուրջ բանակցություններից այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի Հանրապետությանը մեղադրել է Նոր Կալեդոնիայում գաղութատիրական «հանցագործությունների» մեջ երկու երկրների միջև վերջին դիվանագիտական ​​վեճի ժամանակ:

 

 

331