Գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջին անգամ գործարկել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը՝ www.e-auctions.am-ը:
Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ հարթակը հնարավորություն է տալիս առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության: Օգտատերերը կարող են իրական ժամանակում առցանց հետևել աճուրդներին, ներկայացնել հայտեր և ստանալ ծանուցումներ թե՛ ընթացքի, թե՛ արդյունքների վերաբերյալ: Հարթակն ապահովում է նաև անվտանգ վճարային համակարգ:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին և կազմակերպություններին հեշտորեն մասնակցել աճուրդներին:
20 Նոյեմբեր, 2024 20:33
437
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. ինչպես ձեռք բերել թանգարանի տոմսեր առցանց
31 Հուլիս, 2025 20:37
Կներդրվի խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորություն
24 Հուլիս, 2025 14:27
Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է. ՊԵԿ
21 Ապրիլ, 2025 20:34
Հայտարարվում է համայնքային սեփականություն համարվող հողամասերի բաց դասական աճուրդ
08 Օգոստոս, 2025 17:40
Պետական գույքի օտարման գործընթաց՝ թափանցիկ և հավասար պայմաններով. Կոմիտեի հայտարարությունը
11 Ապրիլ, 2025 11:21
Twitter-ի նախկին լոգոն աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով
22 Մարտ, 2025 12:54