Փաշինյանը և Goldman Sachs-ի նախագահը քննարկել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:
Քննարկվել են ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով:

29 Օգոստոս, 2025 17:22
872
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24 Սեպտեմբեր, 2026 23:00
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հանդիպումը
24 Սեպտեմբեր, 2026 19:38
Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր
24 Սեպտեմբեր, 2026 18:41