Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Իսլամական հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։
Այս մասին գրում են իրանական լրատվամիջոցները։
Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների։
Դեռ սեպտեմբերին Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանի իշխանություններն այլ ճանապարհ չունեն, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել երկրի հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։
«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց համար մենք այլ լուծում չունենք, քան մայրաքաղաքը տեղափոխելն է»,- նրա խոսքերը մեջբերում է «Ֆարս» գործակալությունը:
Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանը որպես մայրաքաղաք թողնելն անհնար է դառնում մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։ «Անհնար է երկիրը զարգացնել՝ շարունակելով ներկայիս միտումը։ Եթե մենք ցանկանում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, այնուհետև դրանք վերածել արտադրանքի և հետ ուղարկել դեպի հարավ արտահանման, դա ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- ավելացրել է նա: