Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանին հաջողվել է խափանել Starlink-ի կապը հունվարյան իրադարձությունների ընթացքում. հայտարարել է Իրանի Կիբեռտարածության գերագույն խորհրդի քարտուղար և Կիբեռտարածության ազգային կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ամին Աղամիրին։
Նա նշել է, որ եթե Starlink-ն կօգտագործվի ռազմական նպատակներով, ապա համակարգը կդիտարկվի որպես օրինական թիրախ։

Նա նաև հայտնել է դաշնակից երկրների հետ այդ տեխնոլոգիան կիսելու Իրանի պատրաստակամության մասին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Starlink համակարգը Իրանի կողմից դիտարկվում է որպես ռազմական թիրախ՝ նա նշել է, որ Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ ռազմական ոլորտում օգտագործվող ցանկացած միջոց կամ տեխնոլոգիա դառնում է պատերազմի գործիք, իսկ ռազմական միջոցները համարվում են օրինական թիրախներ։

79