Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Յուրաքանչյուր երկիր կարող է որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով վառելիքի ոլորտում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ հարցին։

«Յուրաքանչյուր երկիր կարող է որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական շահերից։ Բնականաբար, մենք՝ Իրանը, նույնպես որոշումներ ենք կայացնում՝ ելնելով մեր սեփական շահերից։ Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խնդիր է։ Սակայն հետաքրքիր է՝ արդյոք ամերիկյան կողմը կդիմե՞ր Ռուսաստանին և օգնություն կխնդրե՞ր, եթե Հորմուզի նեղուցն իսկապես բաց լիներ», - ասել է Բաղային։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանը համաշխարհային շուկա կմատակարարի 300 հազար տոննա դիզելային վառելիք, ինչը կօգնի նվազեցնել գները։

75