Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Սամվել Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գնթունիկ» կենտրոնի հարևանությամբ, վրարեթի է ենթարկվել 15-ամյա Նարե Ա.-ին։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին երեխային տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն։
Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմը անհետաձգելի բժշկական միջամտության արդյունքում կարողացել են երեխայի վիճակը կայունացնել, սակայն դեռևս պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։