Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հիասթափված են արևմտյան դաշնակիցների սահմանափակ աջակցությունից՝ Եմենի «Անսար Ալլահ» շարժման մաս կազմող հուսի ապստամբների հետ իրենց դիմակայության ֆոնին, որոնք այս շաբաթ կարողացել են հարվածել Ռիադի միջազգային օդանավակայանին:
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մասնավորապես, չնայած Մեծ Բրիտանիան վերջերս Սաուդյան Արաբիային տրամադրել է վառելիքալցավորող ինքնաթիռ, Ռիադի խնդրած լրացուցիչ ռազմական աջակցությունը դեռևս չի հաստատվել Լոնդոնի կողմից:
Մասնագետներին հղում անելով՝ գործակալությունը նաև նշում է, որ Ռիադի օդանավակայանի վրա հուսիների հարձակումները սպառնում են սրել հակամարտությունը՝ հնարավոր է՝ ներգրավելով նաև Միացյալ Նահանգներին: Ինչպես բացատրում է Bloomberg-ը, եմենցի ապստամբների գործողությունները կարող են ստիպել Սաուդյան Արաբիայի իշխանություններին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել հարձակումները դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու համար: