Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին հարվածելու մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եմենի հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող մի շարք նավթային օբյեկտների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու մասին՝ հինգշաբթի երեկոյան հաղորդել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ թիրախավորվել են Ռաս Թաննուրա քաղաքի նավթավերամշակման գործարանը, Ռաբիգ քաղաքի, ինչպես նաև Աբքայք բնակավայրում գտնվող նավթային օբյեկտը։
Հուսիթների հայտարարության համաձայն՝ կրկին հարվածներ են հասցվել նաև Էր Ռիադի թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին և Դամամի թագավոր Ֆահդի անվան օդանավակայանին։
Սաուդյան Արաբիայի կողմից միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի հնչել։
30 Հոկտեմբեր, 2026 11:01
79
Հուսիները հարավածել են Ադենի միջազգային օդանավակայանին․ Al Arabiya
21 Հոկտեմբեր, 2026 12:53
Եմենում հուսիները հրթիռային հարված են հասցրել ռազմական ճամբարի. կա 40 զոհ և վիրավոր
19 Հոկտեմբեր, 2026 15:52
Պարսից ծոցի երկրները կոչ են արել հուսիներին ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն
19 Հոկտեմբեր, 2026 10:26