Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուրուգվայի Հանրապետության համալսարանի միջև ստորագրվել է հատուկ համաձայնագիր՝ 2026 և 2027 թվականների ուսումնական տարիների հայերենի դասընթացների կազմակերպման մասին։

Ինչպես հայտնել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է դեսպան Մարիամ Գևորգյանը, ուրուգվայական կողմից՝ համալսարանի Միջազգային հարաբերությունների ծառայության նախագահ Գոնսալո Վիչի Ջիանոտտին և Հումանիտար և կրթական գիտությունների ֆակուլտետի դեկան Նիկոլաս Դուֆֆաուն։

Համաձայնագրի շրջանակներում կողմերը կշարունակեն ամրապնդել իրենց համագործակցությունը հայոց լեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ՝ 2026 և 2027 ուսումնական տարիների ընթացքում Ուրուգվայի Հանրապետության համալսարանի Հումանիտար և կրթական գիտությունների ֆակուլտետում հայերենի դասընթացների, գործնական պարապմունքների և մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով:

36