Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և ոլորտային զարգացումները։

Քննարկվել են ⁠երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացումը և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ⁠Հայաստանի և Ուրուգվայի զբոսաշրջային գործակալությունների միջև կապերի հաստատումը, ներառյալ՝ առցանց վեբինարների կազմակերպումը,⁠ ⁠զբոսաշրջության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ⁠երկու երկրների միջև ուղիղ չվերթների անհրաժեշտությունը և դրա կարևորությունը զբոսաշրջային հոսքերի աճի համար։

Հանդիպման ավարտին կողմերը շեշտել են համագործակցության շարունակականության ու ամրապնդման կարևորությունը։

419