Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 27-ին մասնակցել է Ռուս-հայկական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով: 

Շնորհավորելով շրջանավարտներին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ բուհն ավարտելը նոր հնարավորությունների, ձեռքբերումների և մասնագիտական աճի միայն սկիզբն է։ 

Գևորգ Մանթաշյանը շրջանավարտներին հորդորել է չվախենալ մարտահրավերներից, համարձակորեն կյանքի կոչել նոր գաղափարներ, մշտապես զարգացնել կարողությունները։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական նման փոփոխությունների ժամանակ առավել կարևորվում է շարունակական ուսումնառությունը, որը հաջողության և մասնագիտական կայացման կարևորագույն նախապայմանն է։ 

Նախարարի առաջին տեղակալը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանին և միջոցառման կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նման հանդիպումները կարևոր են՝ ոգեշնչելու   երիտասարդներին իրենց  մասնագիտական ճանապարհի մեկնարկին։

Ելույթի ավարտին Գևորգ Մանթաշյանը շրջանավարտներին մաղթել է բարի երթ, հաջողություններ, մասնագիտական նվաճումներ և նորանոր ձեռքբերումներ՝ վստահություն հայտնելով, որ նրանք ունակ են իրենց գիտելիքով, նախաձեռնողականությամբ և պատասխանատվությամբ նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին։

76