Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ներկայումս չեն պլանավորում այցելել Ռուսաստան, քանի որ նախ ցանկանում են հասկանալ Ուկրաինայի և նրա եվրոպացի գործընկերների բանակցային դիրքորոշումը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահական դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առայժմ հետաձգել են Մոսկվա այցելելու ծրագրերը։ Այս դադարը կտևի առնվազն՝ մինչև նրանք պարզաբանում ստանան այն մասին, թե արդյոք Ուկրաինան և եվրոպացիները պատրաստ են աջակցել Վլադիմիր Պուտինի համար նոր համատեղ առաջարկին»,- նշվում է հոդվածում։

Ուրբաթ օրը ԱՄՆ-ն հանդիպում է ունեցել Ֆլորիդայում Ուկրաինայի և Եվրոպայի պատվիրակությունների հետ։ Չնայած սկզբում նախատեսված էր երկու օր, հանդիպումը գործնականում տևել է ընդամենը մեկ օր։ Արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ուկրաինացի բանակցողները դադարեցրել են իրենց հանդիպումը, երբ լուրեր են տարածվել ԱՄՆ-ին ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասին։

86