Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տանը կառուցվող հանդիսությունների նոր սրահը հնարավորություն կտա անվտանգ ընդունելություններ կազմակերպել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների առաջնորդների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ասում են՝ սա երբևէ կառուցված ամենաամուր շինությունն է։ Այն նախագծվել է այնպես, որ նախագահներն ապահով լինեն։ Եվ եթե նրանք ընդունեն Չինաստանի, Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի առաջնորդներին և 2-2,5 հազար հյուրի մասնակցությամբ ընթրիք կազմակերպեն, նրանք լիովին անվտանգ կլինեն»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով լրագրողների և Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի շինարարների առջև։

Նախագահի խոսքով՝ հանդիսությունների սրահի տանիքը կկարողանա դիմանալ նույնիսկ ուղղաթիռների ծանրությանը։ «Սա շատ ամուր առաստաղ է։ Այն դիմակայուն է անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին, զրահապատ է։ Պատերն ու պատուհանները նույնպես կդիմանան կրակոցներին կամ անօդաչու սարքերի հարձակումներին»,- հավելել է Թրամփը։

։ «Այստեղ կարելի է տեղավորել առաջնորդներին, այստեղ կարող են գտնվել նախագահները», - ընդգծել է նա։

81