Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տան կիբեռանվտանգության տնօրեն Շոն Քերնկրոսը հեռանում է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց փոխանցմամբ՝ Քերնկրոսը չի ցանկացել պաշտոնավարել ևս երկու տարի և որոշել է հեռանալ այժմ, որպեսզի Սպիտակ տունը ժամանակ ունենա Սենատի աջակցությունը ստանալու համար՝ մինչև հունվարին դեմոկրատների իշխանության գալը։

Պարբերականը նրա հեռանալը բնութագրում է որպես բարեկամական՝ նշելով, որ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունը։

Axios-ի դիտարկմամբ՝ կիբեռանվտանգության ոլորտում կադրային փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն բախվում է կրիտիկական ենթակառուցվածքների աշխատանքի խափանումների և արհեստական բանականության արագ զարգացման հետ։ Վերջինս ընդլայնում է ինչպես կիբեռպաշտպանության մասնագետների, այնպես էլ հաքերների հնարավորությունները։

137