Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը 2026 թվականի հոկտեմբերին կնքել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի հերթական վարկային պայմանագիրը շվեյցարական BlueOrchard Finance Ltd ընկերության կողմից կառավարվող միկրոֆինանսավորման ներդրումային ֆոնդի հետ։
Պայմանագրով ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորմանն ու զարգացմանը։
Հայէկոնոմբանկը BlueOrchard-ի հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ գործընկերային հարաբերություններ ունի՝ համատեղ նպաստելով Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ու աճին։
Հավելենք, որ 2026 թվականի ընթացքում Հայէկոնոմբանկը վարկային պայմանագրեր և գործարքներ է կնքել մի շարք առաջատար միջազգային ֆինանսական և զարգացման կազմակերպությունների հետ։ Ներգրավված միջոցներն ուղղվում են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, կանաչ և վերականգնվող էներգետիկայի, կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների, ինչպես նաև այլ ծրագրերի ֆինանսավորմանը և առևտրի ֆինանսավորման գործառնություններին։
Այս համագործակցությունները վկայում են, որ միջազգային ֆինանսական և զարգացման կազմակերպությունները Հայէկոնոմբանկին դիտարկում են որպես վստահելի և երկարաժամկետ համագործակցության արժանի գործընկեր։